Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշը (ՁԳԽՀ) հազվադեպ է ծանր ընթացք ստանում, սակայն նման դեպքերում կարող է կյանքին վտանգ ներկայացնել:
Բարդությունները կարող են ներառել հետևյալը՝
- հեղուկի կուտակում որովայնի խոռոչում (ասցիտ) և երբեմն՝ կրծքավանդակում (հիդրոթորաքս)
- արյան էլեկտրոլիտային կազմի խանգարումներ (նատրիում, կալիում և այլն)
- արյան մակարդուկներ (թրոմբներ) մեծ անոթներում, սովորաբար` ոտքերում
- երիկամային անբավարարություն
- ձվարանների ոլորում
- ձվարանների մեջ կիստայի պատռվածք, որը կարող է հանգեցնել լուրջ արյունահոսության
- շնչառական խնդիրներ
- հղիության կորուստ վիժումից կամ բարդությունների պատճառով՝ արհեստական ընդհատումից
- հազվադեպ՝ մահ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024