Եթե ձեզ մոտ զարգացել է թեթև ընթացքով ձվարանների գերխթանման համախտանիշ (ՁԳԽՀ), հավանաբար, կկարողանաք շարունակել ձեր առօրյա գործունեությունը:
Հետևեք ձեր բժշկի խորհրդին, որը կարող է ներառել հետևյալ առաջարկությունները:
- Փորձեք սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) որովայնային ցավերի դեպքում, սակայն խուսափեք Իբուպրոֆենից (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումից (Ալեվե և այլն), եթե վերջերս կատարվել է սաղմի տեղափոխում, քանի որ այս դեղերը կարող են ազդել արգանդում սաղմի ճիշտ ներդրման վրա:
- Խուսափեք սեռական հարաբերություններից, քանի որ այն կարող է ցավոտ լինել կամ առաջացնել ձեր ձվարանների կիստայի պատռվածք:
- Պահպանեք ամենօրյա թեթև ֆիզիկական ակտիվության մակարդակը՝ խուսափելով ծանր կամ գերլարված գործողություններից:
- Ամեն օր չափեք ձեր մարմնի քաշը (նույն կշեռքով) և չափեք ձեր իրանի շրջանագիծը՝ ձեր բժշկին հայտնելով անսովոր փոփոխությունների մասին:
- Զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեր գանգատներն ու ախտանիշները սաստկանան:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024