Ձվարանների գերխթանման կամ հիպերստիմուլյացիայի համախտանիշը (ՁԳԽՀ) կարող է ախտորոշել՝ ելնելով հետևյալ հետազոտություննրի արդյունքներից:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). բժիշկը կստուգի ձեր քաշի ավելացումը, կչափի ձեր իրանի շրջանագիծը և կշոշափի ձեր որովայնը՝ ձվարանների շրջանում ցավեր հայտնաբերելու համար:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). եթե ունեք ՁԳԽՀ, այս անցավ հետազոտությունը կարող է հայտնաբերել ձեր ձվարանների սովորականից ավելի մեծ չափեր, ձվարաններում հեղուկով լցված մեծ կիստաներ, որտեղ ֆոլիկուլներ են առաջացել: Անպտղության դեմ դեղամիջոցներով բուժման ընթացքում ձեր բժիշկը նաև պարբերաբար կստուգի ձեր ձվարանները հեշտոցային (տրանսվագինալ) գերձայնային հետազոտության միջոցով:
- Արյան թեստ. որոշ արյան թեստեր թույլ են տալիս ձեր բժշկին ստուգել ձեր արյան տարբեր ցուցանիշները և գնահատել ձեր երիկամների գործառույթը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024