Գրադարան

Պանկրեատիտ. բարդություններ

Պանկրեատիտ. բարդություններ

Time Read 1 րոպե

Պանկրեատիտը կարող է հանգեցնել ծանր բարդությունների:

  • Կեղծ բուշտ (պևդոկիստա). սուր պանկրեատիտը կարող է ենթաստամոքսային գեղձում առաջացնել հեղուկով և արգասիքներով լցված կիստայաձև պարկեր: Մեծ պսևդոկիստաները կարող են պատռվել՝ պատճառելով ներքին արյունահոսություն և վարակ:
  • Վարակ. սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձը դարձնում է բակտերիաների և վարակի նկատմամբ «խոցելի»: Ենթաստամոքսային գեղձի վարակներն ունեն ծանր ընթացք և պահանջում են անհետաձգելի բուժօգնություն, օրինակ՝ վարակված հյուսվածքների վիրահատական հեռացում:
  • Երիկամային անբավարարություն. սուր պանկրեատիտը կարող է առաջացնել երիկամային անբավարարություն և դիալիզի անհրաժեշտություն:
  • Շնչառական խնդիրներ. սուր պանկրեատիտին ուղեկցող նյութափոխանակության խանգարումները կարող են ազդել թոքերի գործունեության վրա՝ առաջացնելով արյան թթվածնի մակարդակի վտանգավոր կրճատում:
  • Դիաբետ. քրոնիկ պանկրեատիտի ժամանակ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների վնասումը կարող է բերել շաքարային դիաբետի՝ հիվանդություն, որի ժամանակ խանգարված է օրգանիզմի կողմից արյան գլյուկոզի յուրացումը:
  • Թերսնուցում. ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ պանկրեատիտը բերում են մարսողական ֆերմենտների արտադրության կրճատման, որի արդյունքում խանգարվում է նորմալ մարսողությունը՝ առաջացնելով թերսնուցում, փորլուծություն և քաշի անկում (նույնիսկ եթե սննդի օգտագործման չափը և որակը չի փոփոխվել):
  • Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. քրոնիկ պանկրեատիտով պայմանավորված ենթաստամոքսային գեղձի երկարատև բորբոքումը համարվում է քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2021 վերանայվել է՝ 30-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով