Գրադարան

Պանկրեատիտ. ախտանիշներ

Պանկրեատիտ. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Պանկրեատիտը կարող է սկսվել հանկարծակի (սուր պանկրեատիտ) կամ երկար ժամանակի ընթացքում կրկնվել ավելի նվազ սրությամբ (քրոնիկ պանկրեատիտ):

Սուր պանկրեատիտի ախտանիշները

Սուր պանկրեատիտի տիպիկ ախտանիշներից են՝

  • որովայնի վերին հատվածի հանկարծակի սաստիկ ցավ
  • որովայնային ցավ, որը ճառագայթում է դեպի մեջքը
  • որովայնային ցավ, որը սաստկանում է սնունդ ընդունելուց հետո կամ քիչ մեղմանում իրանն առաջ թեքելիս
  • ջերմություն
  • արագացած սրտազարկ (տախիկարդիա)
  • սրտխառնոց
  • փսխում
  • որովայնին դիպչելիս՝ լարվածություն։

Սուր պանկրեատիտի ախտանիշները կարող են նմանվել այլ անհետաձգելի իրավիճակներին, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի նշաններին։

Քրոնիկ պանկրեատիտի ախտանիշները

  • որովայնի վերին հատվածի տևական բութ ցավեր
  • առանց փորձելու քաշի կորուստ
  • ճարպոտ (զուգարանակոնքից դժվար մաքրվող), անդուր հոտով կղանք (ստեատորեա):

Քրոնիկ պանկրեատիտով մարդիկ կարող են նշել սուր պանկրեատիտի կրկնվող դրվագներ։

Քրոնիկ պանկրեատիտ ունեցող մարդիկ սովորաբար նշում են ալկոհոլի օգտագործման երկարատև պատմություն։

Ծանր դեպքերում ենթաստամոքսային գեղձը սկսում է արտադրել ինսուլինի ոչ բավարար քանակներ, որն առաջացնում է դիաբետ։ Քրոնիկ պանկրեատիտը նաև համարվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի գործոն։

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք բժշկին, եթե ունեք կայուն որովայնային ցավեր:

Դիմեք անհետաձգելի բժշկական օգնության, եթե որովայնի ցավերն այնքան ուժեղ են, որ չեք կարողանում հանգիստ նստել կամ հարմար դիրք ընտրել:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով