Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կարող եք ձեռնարկել քայլեր՝ ուղղված ենթաստամոքսային գեղձի վերականգնմանը նպաստելուն:
- Բացառեք ալկոհոլի օգտագործումը. եթե չեք կարող դադարեցնել ալկոհոլի օգտագործումը, դիմեք բժշկին, որ ընդգրկվեք ալկոհոլային կախվածության բուժման ծրագրում:
- Դադարեցրեք ծխախոտի օգտագործումը. եթե ծխող եք, օր առաջ հրաժարվեք ծխախոտից: Եթե ծխող չեք, երբեք մի՛ սկսեք կամ մի՛ փորձեք ծխել: Եթե ինքնուրույն չի հաջողվում, դիմեք բժշկին: Դեղամիջոցները և խորհրդատվությունը կարող են օգնել, որ վերջնականապես ձերբազատվեք ծխախոտից:
- Ընտրեք ճարպից աղքատ սննդակարգ. ընտրեք այնպիսի սննդակարգ, որը սահմանափակում է ճարպը և շեշտը դնում է մրգերի ու բանջարեղենի, ամբողջահատիկ հացամթերքների և անճարպ սպիտակուցի վրա:
- Խմեք շատ հեղուկներ. պանկրեատիտը կարող է առաջացնել ջրազրկում, ուստի անհրաժեշտ է ավելացնել օրվա ընթացքում ընդունած հեղուկների քանակը: Մշտապես ձեզ մոտ ունեցեք ջրի շիշ կամ բաժակ:
Այլընտրանքային բժշկություն
Այլընտրանքային թերապիաները չեն կարող բուժել պանկրեատիտը, սակայն որոշ մեթոդներ կարող են օգնել, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք պանկրեատիտի հետ կապված ցավերը: Նման մեթոդներից են՝
- մեդիտացիա
- թուլացնող վարժանքներ
- յոգա
- ասեղնաբուժություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2021
Վերջին վերանայում՝ 01-06-2024