Խուճապի նոպա և խուճապային (պանիկ) խանգարում
24-06-2021
1 րոպե

Խուճապի նոպան առանց որևէ իրական վտանգի կամ տեսանելի պատճառի ուժեղ վախի և տանջալի տագնապի հանկարծակի դրվագ է, որն առաջացնում է սուր ֆիզիկական ռեակցիաներ:
Խուճապի նոպաները կարող են լինել խիստ սարսափեցնող: Երբ դրանք սկսվում են, կարող եք կարծել, որ կորցրել եք ինքնակառավարումը, ունեք սրտամկանի ինֆարկտ կամ նույնիսկ մահանում եք:
Խուճապի նոպան կարող է ի հայտ գալ ցանկացած ժամանակ։ Այն սկսվում է հանկարծակի և զարգանում հախուռն՝ գագաթնակետին հասնելով հաշված րոպեների ընթացքում։ Նման իրավիճակում հայտնված անձը համակվում է խոր ու ծանր վախով ու տագնապով, թեև իրականում որևէ իրական վտանգ կամ պատճառ առկա չէ: Խուճապի նոպայի ընթացքում կարող եք քրտնել, դողալ, զգալ օդի պակաս և շնչահեղձություն, ունենալ գլխապտույտ կամ նույնիսկ ուշագնաց լինել։
Բազմաթիվ մարդիկ կյանքի ընթացքում ունենում են ընդամենը մեկ կամ երկու խուճապի նոպաներ, և խնդիրն անհետանում է, երբ սթրեսածին իրավիճակն ավարտվում է: Սակայն, երբ առկա է կրկնվող անսպասելի խուճապի նոպաներ և հաջորդ նոպան սկսվելու վերաբերյալ մշտական սպասում և վախ, բժիշկը կարող է ախտորոշել խուճապային խանգարում կոչվող հիվանդություն, որն ազդում է առօրյա կյանքի, աշխատանքի, փոխհարաբերությունների և շփումների վրա։
Խուճապի նոպաներն ինքնին կյանքին սպառնացող չեն, սակայն կարող են լինել սարսափեցնող և զգալիորեն ազդել կյանքի որակի վրա: Բուժումը կարող է լինել խիստ արդյունավետ:
Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021