Գրադարան

Խուճապի նոպա. բարդություններ

Խուճապի նոպա. բարդություններ

Time Read 1 րոպե

Բուժման բացակայության պայմաններում խուճապի նոպան և խուճապային (պանիկ) խանգարումը կարող են ազդել կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Խուճապի նոպայի կրկնման վերաբերյալ մշտական վախն ու տագնապալից սպասումները խաթարում են նորմալ առօրյան և խիստ բացասաբար ազդում կյանքի որակի վրա:

Խուճապի նոպաներով պայմանավորված կամ դրանց հետ կապված բարդությունները կարող են ներառել՝

  • հատուկ (սպեցիֆիկ) ֆոբիաների զարգացում, օրինակ՝ վախ ավտոմեքենա վարելուց կամ բնակարանից դուրս գալուց
  • առողջական վիճակի կամ այլ հիվանդությունների հետ կապված հաճախակի և անհիմն այցելություն բժիշկներին կամ տարբեր բուժհաստատություններ
  • սոցիալական իրավիճակներից խուսափում
  • խնդիրներ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում
  • դեպրեսիա, տագնապային խանգարումներ կամ այլ հոգեկան խանգարումներ
  • ինքնասպանության (սուիցիդ) կամ սուիցիդային մտքերի ռիսկի բարձրացում
  • ալկոհոլի կամ այ հոգեներգործուն նյութերի, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների չարաշահում
  • ֆինանսական խնդիրներ:

Որոշ դեպքերում խուճապային խանգարումը կարող է ներառել ագորաֆոբիան` խուսափում այն վայրերից կամ իրավիճակներից, որոնք ձեզ անհանգստացնում են, քանի որ վախենում եք, որ չեք կարողանա փախչել կամ օգնություն ստանալ, եթե խուճապի նոպա ունեք

Որոշ մարդկանց համար խուճապային խանգարումը կարող է ներառել ագորաֆոբիա՝ խուսափում այն վայրերից կամ իրավիճակներից, որոնք ձեզ անհանգստացնում են, քանի որ վախենում եք, որ չեք կարողանա փախչել կամ օգնություն ստանալ, եթե խուճապի նոպա ունեք: Կամ դուք կարող եք դուրս գալ տնից, եթե միայն վստահ լինեք, որ ուրիշները ձեզ հետ կլինեն:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-06-2021 վերանայվել է՝ 07-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով