Ծնկոսկրային կամ պատելար տենդոնիտի զարգացման ռիսկը կրճատելու համար փորձեք հետևյալ քայլերը:
- Մի' շարունակեք ձեր գործերը կամ խաղը, եթե ունեք ցավեր․ հենց որ նկատում եք վարժանքների կամ ֆիզիկական ակտիվության հետ կապված ծնկացավ, սառեցրեք ձեր ծունկը և հանգստացեք: Քանի դեռ ձեր ծունկը չի ցավում, խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք առաջացնում են ծնկոսկրային ջլի լարվածություն:
- Ամրապնդեք ձեր մկանները․ ուժեղ ազդրային մկաններն ավելի լավ են դիմակայում լարվածություններին, որոնք կարող են առաջացնել ծնկոսկրային տենդինիտ: Հատկապես օգտակար են այսպես կոչված էքսցենտրիկ վարժանքները, օրինակ, ձեր ծունկը տարածելուց (երկարացնելուց) հետո ոտքը շատ դանդաղ իջեցնելը:
- Բարելավեք ձեր տեխնիկան․ որպեսզի համոզվեք, որ ճիշտ եք օգտագործում ձեր մարմինը, մտածեք դասեր անցնելու կամ մասնագիտական հրահանգներ ստանալու մասին, երբ սկսել եք զբաղվել նոր մարզաձևերով կամ օգտագործել նոր մարզասարքեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024