Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կարող է ճնշում գործադրել ձեր ծնկի տարբեր մասերի վրա՝ որոշելու, թե որտեղ է տեղակայված ձեզ անհանգստացնող ցավը:
Ծնկոսկրային կամ պատելար տենդինիտից առաջացած ցավը սովորաբար տեղակայված է ձեր ծնկի առջևի մասում՝ ծնկոսկրից անմիջապես ներքև:
Պատկերային հետազոտություններ
Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ պատկերային հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Ռենտգեն հետազոտություն. ռենտգենն օգնում է ոսկրային այլ խնդիրների բացառմանը, որոնք կարող են առաջացնել ծնկացավ:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս անցավ հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր ծնկի պատկերը ցուցադրելու համար: Գերձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել ձեր ծնկոսկրային ջլի պատռվածքները:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ մանրամասն պատկերներ ստեղծելու համար, որոնք կարող են բացահայտել ծնկոսկրային ջիլում առկա փոքր փոփոխությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024