Ցավը ծնկոսկրային կամ պատելար տենդոնիտի առաջին ախտանիշն է, որը սովորաբար տեղակայված է ծնկոսկրի և այն շրջանի միջև, որտեղ ջիլը կպչում է սրունքի ոսկորին (ոլոք կամ մեծ ոլոք):
Սկզբում դուք կարող եք ձեր ծնկում ցավ զգալ միայն այն ժամանակ, երբ սկսում եք կատարել ծնկի հետ կապված որևէ ֆիզիկական գործողություն կամ անմիջապես ուժեղ մարզվելուց հետո: Ժամանակի ընթացքում ցավն ուժեղանում է և սկսում է խանգարել ձեր սպորտով զբաղվելուն: Ի վերջո, ցավը խանգարում է ամենօրյա շարժումներին, ինչպիսիք են աստիճաններով բարձրանալը կամ աթոռից վեր կենալը:
Ե՞րբ դիմել բժշկին
Ծնկացավի դեպքում նախ փորձեք ինքնօգնության և տնային միջոցներ, ինչպիսիք են ցավող շրջանին սառույց դնելը և ձեր ախտանիշները սաստկացնող գործողություններից ժամանակավորապես խուսափելը:
Տեղեկացերք ձեր բժշկին, եթե ձեր ցավը՝
- շարունակվում կամ վատթարանում է
- խանգարում է ձեր առօրյա սովորական գործերին
- ուղեկցվում է հոդի շրջանի այտուցվածությամբ կամ մաշկի կարմրությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024