Ծնկոսկրային կամ պատելար տենդոնիտն այն ջլի վնասվածքն է, որը ձեր ծնկոսկրը (պատելա) կապում է սրունքի ոլոքի հետ (մեծ ոլոք):
Ծնկոսկրային ջիլն աշխատում է ձեր ազդրի առջևի մկանների հետ՝ տարածելու (երկարացնելու) ձեր ծունկը, որ կարողանաք ոտքով հարվածել, վազել և ցատկել:
Ծնկոսկրային տենդոնիտը, որը նաև հայտնի է որպես ցատկորդի ծունկ, առավել տարածված է այն մարզիկների մոտ, ում մարզաձևը ներառում է հաճախակի ցատկում, ինչպիսիք են բասկետբոլը և վոլեյբոլը: Այնուամենայնիվ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում ցատկային մարզաձևերին, կարող են ունենալ ծնկորսկրային տենդոնիտ:
Մարդկանց մեծամասնության համար ծնկոսկրային տենդոնիտի բուժումը սկսվում է ֆիզիոթերապիայով՝ ուղղված ծունկը շրջապատող մկանների ձգմանը և ամրապնդմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024