Ներքին արյունահոսություն. արյունահոսությունը կարող է ընթանալ որպես դանդաղ արյան կորուստ, որը բերում է անեմիայի կամ սուր արյան կորուստ, որը պահանջում է շտապ հոսպիտալացում, հիվանդանոցային անհետաձգելի բուժում և արյան փոխներարկում: Սուր արյան կորուստը կարող է դրսևորվել սև կամ արյունային փսխումով կամ սև կամ արյունային կղանքով:
Ստամոքսի կամ 12-մատնյա աղու պատի թափածակում (պերֆորացիա). պեպտիկ խոցերը կարող են քայքայել ստամքսի կամ 12-մատնյա աղու պատը և առաջացնել թափածակում (պերֆորացիա), որն իր հերթին բարձրացնում է որովայնի խոռոչի ծանր վարակի ռիսկը (պերիտոնիտ):
Օբստրուկցիա. պեպտիկ խոցը կարող է բորբոքային այտուցի կամ սպիացման պատճառով խոչընդոտել սննդախույսի անցումը մարսողական խողովակով՝ առաջացնելով հեշտությամբ ստամոքսի լցվածության զգացողության, փսխումների կամ քաշի կորստի:
Ստամոքսի քաղցկեղ. հետազոտությունները վկայում են, որ H. pylori բակտերիայով վարակված մարդկանց շրջանում բարձրանում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։