Պեպտիկ խոց. ախտանիշներ
05-06-2021
1 րոպե

Պեպտիկ խոցերն ընթանում են ստամքսի խանգարման բնորոշ ախտանիշներով:
Մասնավորապես, պեպտիկ խոցերը բնորոշվում են հետևյալ գանգատներով՝
- ստամոքսի շրջանի այրող ցավեր
- ստամոքսի լցվածության կամ փքվածության զգացողություն և գղտոց
- ճարպոտ սննդամթերքների անտանելիություն
- այրոցք (изжога)
- սրտխառնոց:
Պեպտիկ խոցերի ամենատարածված ախտանիշը ստամոքսի այրող բնույթի ցավերն են: Ստամոքսի թթուն, օրինակ, դատարկ ստամոքսի պայմաններում սաստկացնում է ցավը: Ցավը հաճախ մեղմանում է որոշ սննդամթերքներ կամ թթուն կրճատող դեղամիջոցներ ընդունելուց հետո, որոնք չեզոքացնում են ստամոքսի թթուն, սակայն որոշ ժամանակ անց ցավերը կարող են վերադառնալ: Ցավը նաև կարող է սաստկանալ ճաշերի միջև և գիշերային ժամերին:
Այունամենայնիվ, պեպտիկ խոցեր ունեցող բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ չնշել:
Ավելի հազվադեպ խոցերը կարող են առաջացնել ծանր ախտանիշներ, օրինակ՝
- փսխումներ կամ արյունային փսխում, որը կարող է լինել կարմիր կամ սև (սուրճի նստվածքի տեսքով)
- կղանքում մգացած արյուն կամ սև ու ձութանման կղանք
- դժվարաշնչություն
- ուշագնացության զգացում (նախաուշագնացություն)
- անբացատրելի քաշի կորուստ
- ախորժակի փոփոխություններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե նշում եք պեպտիկ խոցի ախտանիշներից մեկնումեկը: Կապ հաստատեք բժշկի հետ, եթե անտացիդներով և թթվի արգելակիչներով ցավերը մեղամանում, սակայն որոշ ժամանակ հետո կրկնվում են:
Հոդվածը վերանայվել է՝ 05-06-2021