Գրադարան
Պեպտիկ խոց. ինքնօգնություն

1 րոպե
Պեպտիկ խոցի հետ կապված ցավերը կարելի է որոշ չափով մեղմացնել հետևյալ միջոցներով:
- Մտածեք ցավազրկողները փոխելու մասին. եթե կանոնավոր օգտագործում եք ցավազրկող դեղամիջոցներ, հարցրեք բժշկին, թե հնարավոր է արդյոք դրանք փոխարինել Ացետամինոֆենով (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
- Վերահսկեք սթրեսը. սթրեսը կարող է վատթարացնել պեպտիկ խոցի գանգատներն ու ախտանիշները: Փորձեք պարզել սթրեսի աղբյուրները և արեք այն, ինչ կարող եք՝ պատճառները վերացնելու համար:Սթրեսի որոշ տեսակներից հնարավոր չէ խուսափել, սակայն դուք կարող եք սովորել, թե ինչպես դիմակայել վնասակար լարվածությունը վարժանքների, ընկերական շրջապատում ժամանակ անցկացնելու և այլ միջոցներով:
- Մի՛ ծխեք. ծխախոտի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ստամոքսի պաշտպանական լորձաթաղանթի վրա և ստամոքսը դարձնել խոցի զարգացման նկատմամբ ավելի «խոցելի»: Ծխախոտը նաև բարձրացնում է ստամոքսթթվի արտադրությունը:
- Սահմանափակեք կամ բացառեք ալկոհոլը. ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է գրգռել և վնասել (էրոզիայի ենթարկել) ստամոքսի և աղիների լորձաթաղանթը՝ առաջացնելով բորբոքում և արյունահոսություն:
Այլընտրանքային բժշկություն
Բիսմութ պարունակող արտադրանքները կարող են օգնել պեպտիկ խոցերի ախտանիշների մեղմացմանը: Կան նաև որոշ ապացույցներ, որ ցինկը կարող է օգնել խոցերի լավացմանը: Մշտադալար թփերում պարունակվող մաստիկայի փոշին նույնպես կարող է օգնել բարելավելու ախտանիշները և արագացնել պեպտիկ խոցերի լավացումը:
Որոշ դեղատոմս չպահանջող և ալյընտրանքային դեղամիջոցներ կարող են օգտակար լինել, սակայն արդյունավետության վերաբերյալ ապացույցները բացակայում են: Հետևաբար, դրանք խորհուրդ չեն տրվում որպես պեպտիկ խոցի առաջնային բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: