Գրադարան

Պեպտիկ խոց. կանխարգելում

Պեպտիկ խոց. կանխարգելում

Time Read 1 րոպե

Դուք կարող եք նվազեցնել պեպտիկ խոցի ձեր ռիսկը, եթե հետևեք նույն միջոցառումներին, որոնք առաջարկվում են որպես տնային միջոցներ խոցերի բուժման համար:

Օգտակար կարող են լինել նաև այս ուղղությունները:

  • Պաշտպանեք ձեզ վարակներից. դեռևս պարզ չէ, թե ինչպես է տարածվում հելիկոբակտեր պիլորի բակտերիան (H. pylori), սակայն կան որոշ ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ կամ սննդի և ջրի միջոցով: Դուք կարող եք քայլեր ձեռնարկել ձեզ պաշտպանելու վարակներից, ինչպիսին է H. pylori-ն՝ հաճախակի լվանալով ձեռքերն օճառով ու ջրով և ուտելով միայն լիարժեք եփված մթերքներ:
  • Զգույշ եղեք ցավազրկողների հետ. եթե դուք կանոնավոր օգտագործում եք ցավազրկողներ, որոնք մեծացնում են պեպտիկ խոցի ձեր ռիսկը, միջոցներ ձեռնարկեք՝ նվազեցնելու ստամոքսի հետ կապված խնդիրները: Օրինակ՝ ընդունեք ձեր դեղերը ճաշի հետ միասին: Զրուցեք ձեր բժշկի հետ՝ գտնելու հնարավոր նվազագույն դեղաչափը, որը դեռ ձեզ ցավազրկում է: Դեղեր ընդունելիս խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, քանի որ դրանց զուգակցումը կարող է մեծացնել ստամոքսի խանգարման ռիսկը: Եթե ձեզ անհրաժեշտ է օգտագործել որևէ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ), կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ դեղամիջոցներ, ինչպիսիք են անտացիդը, պրոտոնային պոմպի արգելակիչը, թթվի պաշարիչը կամ ցիտոպաշտպանիչ միջոցը: ՈՍՀԲԴ-ների ենթախմբերից մեկը, որը կոչվում է COX-2 արգելակիչներ (ինհիբիտորներ), ունի պեպտիկ խոց առաջացնելու ավելի փոքր հավանականություն, սակայն կարող է մեծացնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով