Ձեզ մոտ պերիօդոնտիտն ախտորոշելու և դրա ծանրության աստիճանը որոշելու համար ձեր ատամնաբույժը կարող է անել հետևյալը:
- Ձեր հիվանդության պատմության (անամենեզի) դիտարկում, որ բացահայտի ցանկացած գործոն, որը կարող է կապված լինել ձեր ախտանիշների հետ: Օրինակները ներառում են ծխելը կամ որոշակի դեղամիջոցների ընդունումը, որոնք առաջացնում են բերանի չորացում:
- Ձեր բերանի խոռոչի զննում, որ գնահատի ատամնափառի և ատամնաքարերի կուտակումը և ստուգեի լնդային հեշտ արյունահոսությունը:
- Չափի, թե որքան խորն են ձեր լնդերի և ատամների միջև առկա գրպանիկները հատուկ փոքրիկ քանոնով, որը կոչվում է ատամնաբուժական զոնդ: Գրպանիկները չափվում են վերին և ստորին լնդերի մի քանի վայրերում: Առողջ բերանի խոռոչում գրպանիկների խորությունը սովորաբար կազմում է 1-ից 3 միլիմետր (մմ): 4 մմ-ից ավելի խորը գրպանիկները կարող են վկայել պերիօդոնտիտի մասին: 5 մմ-ից ավելի խորությամբ գրպանիկները չեն կարող լավ մաքրվել սովորական խնամքի միջոցներով:
- Ատամնաբուժական ռենտգեն, որ ստուգի ոսկրային կորուստն այն հատվածներում, որտեղ ավելի խորը գրպանիկներ է տեսնում:
Ձեր ատամնաբույժը կարող է սահմանել պերիօդոնտիտի փուլը և աստիճանը՝ հիմնվելով հիվանդության ծանրության աստիճանի, բուժման բարդության, ռիսկի գործոնների և ձեր առողջության վրա: Այնուհետև կազմվում է բուժման ծրագիր:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024