Բուժումը կարող է իրականացվել ատամնաբույժի կամ պերիօդոնտոլոգի կողմից:
Պերիօդոնտոլոգն ատամնաբույժ է, ով մասնագիտացած է լնդերի հիվանդության ոլորտում: Դենտալ հիգիենիստը կարող է աշխատել ձեր ատամնաբույժի կամ պերիօդոնտոլոգի հետ՝ որպես ձեր բուժման ծրագրի մաս: Բուժման նպատակն է մանրակրկիտ մաքրել ատամների շուրջ գտնվող գրպանիկները և կանխել շրջակա լնդերի հյուսվածքի և ոսկորների վնասումը: Դուք ունեք հաջող բուժման լավագույն հնարավորությունը, երբ պահպանում եք բերանի խոռոչի լավ խնամքն՝ ամենօրյա ռեժիմով, վերահսկում եք առողջական վիճակները, որոնք կարող են ազդել ատամների առողջության վրա և դադարեցնում եք ծխախոտի օգտագործումը, եթե ծխող եք:
Ոչ վիրահատական բուժումներ
Եթե պերիօդոնտիտը զարգացած չէ, բուժումը կարող է ներառել ավելի քիչ ինվազիվ միջոցառումներ:
- Սքեյլինգ. սքեյլինգը հեռացնում է ատամնաքարերը և բակտերիաները ձեր ատամի մակերեսից և լնդի գծից ներքև: Այն կարող է իրականացվել գործիքների, լազերային կամ գերձայնային սարքի միջոցով:
- Արմատների հարթեցում. սա հարթեցնում է արմատների մակերեսները։ Սա օգնում է կանխել ատամնաքարերի և բակտերիաների հետագա կուտակումը: Այն նաև օգնում է ձեր լնդերին, որ կրկին ամրացնեն ատամները:
- Հակաբիոտիկներ. տեղային կամ բերանային (օրալ) հակաբիոտիկները կարող են օգնել բակտերիալ վարակի վերահսկմանը: Տեղային հակաբիոտիկները կարող են ներառել հակաբիոտիկով բերանի խոռոչի ողողումները կամ լնդերի գրպանիկներում հակաբիոտիկ պարունակող գել դնելը: Երբեմն անհրաժեշտ են բերանային հակաբիոտիկներ՝ վարակներ առաջացնող բակտերիաներից ձերբազատվելու համար:
Վիրահատական բուժումներ
Եթե ունեք զարգացած պերիօդոնտիտ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ատամնաբուժական վիրահատություն:
- Լոսկուտային վիրահատություն, որը նաև կոչվում է գրպանիկի կրճատեցման վիրահատություն. ձեր պերիօդոնտոլոգը կտրվածքներ է անում ձեր լնդերի վրա՝ հյուսվածքը զգուշորեն հետ ծալելու համար: Սա բացում է ատամի արմատները՝ ավելի արդյունավետ կերպով ատամնաքարերի հեռացման և արմատների հարթեցման համար: Պերիօդոնտիտը հաճախ ոսկրային կորուստ է առաջացնում, ուստի հիմքում ընկած ոսկորը կարող է վերաձևվել՝ նախքան լնդերի հյուսվածքն իր տեղում ետ կարելը: Ապաքինվելուց հետո ավելի հեշտ է մաքրել ատամների շրջակա տարածքները և պահպանել լնդերի առողջ հյուսվածքը:
- Փափուկ հյուսվածքի փոխպատվաստում. երբ դուք կորցնում եք լնդերի հյուսվածքը, ձեր լնդի գիծն ավելի ցածր է դառնում՝ մերկացնելով ձեր ատամի որոշ արմատները: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել վնասված հյուսվածքի մի մասը ամրացում: Սա սովորաբար արվում է բերանի տանիքից (քիմքից) փոքր չափի հյուսվածք հեռացնելու կամ մեկ այլ դոնոր աղբյուրից հյուսվածք օգտագործելու և այն ախտահարված տեղամասին կցելու միջոցով: Սա կարող է օգնել նվազեցնելու լնդերի հետագա կորուստը, ծածկելու բաց արմատները և ձեր ատամներին տալու ավելի լավ տեսք:
- Ոսկրերի փոխպատվաստում. այս միջամտությունը կատարվում է, երբ պերիօդոնտիտը քայքայում է ատամի արմատի շուրջ գտնվող ոսկորը: Կարող է պատրաստվել ձեր սեփական ոսկորի փոքր կտորներից, կամ ոսկորը կարող է պատրաստված լինել արհեստական նյութից կամ նվիրաբերվել: Ոսկրային փոխպատվաստումն օգնում է կանխելու ատամի կորուստը՝ ձեր ատամը տեղում պահելով: Այն նաև ծառայում է որպես բնական ոսկորների աճի հարթակ:
- Հյուսվածքի ուղղորդված վերականգնում. սա թույլ է տալիս, որ վերաճի բակտերիաներով քայքայված ոսկորը: Մի մոտեցման դեպքում ձեր ատամնաբույժը հատուկ տեսակի գործվածք է դնում գոյություն ունեցող ոսկորների և ձեր ատամի միջև: Նյութը կանխում է անցանկալի հյուսվածքի աճը դեպի բուժիչ տարածք՝ փոխարենը թույլ տալով ոսկորին նորից աճել:
- Հյուսվածք-խթանող սպիտակուցներ. մեկ այլ մոտեցում ներառում է հիվանդ ատամի արմատին հատուկ գել քսելը: Այս գելը պարունակում է նույն սպիտակուցները, որոնք առկա են զարգացող ատամի էմալում և խթանում են առողջ ոսկորների և հյուսվածքների աճը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024