Skip to content
Պերիօդոնտիտ. ինքնօգնություն
01-12-2021
1 րոպե

Պերիօդոնտիտը կանխարգելու կամ մեղմացնելու համար փորձեք հետևյալ պարզ միջոցառումները:
- Օրական առնվազն երկու անգամ կամ, որ ավելի նախընտրելի է, սնունդ կամ քաղցրավենիք ընդունելուց հետո ամեն անգամ խոզանակեք ատամները:
- Օգտագործեք փափուկ խոզանակ և փոխեք այն առնվազն ամեն 3 ամիսը մեկ:
- Էլեկտրական խոզանակը կարող է ավելի արդյունավետ կերպով հեռացնել ատամնափառը կամ թուլացնել ատամնաքարերը:
- Ատամնաբույժի խորհրդով բերանի խոռոչի թարմացնող ողողումները կարող են օգնել, որ նվազի ատամների չերևացող մակերևույթների վրա կուտակվող փառը:
- Օրական առնվազն մեկ անգամ ատամնաթելով մաքրեք միջատամնային ճեղքերը:
- Պարբերաբար այցելեք ատամնաբույժին և ստուգեք բերանի խոռոչի, ատամների ու լնդերի առողջական վիճակը:
- Անհրաժեշտության դեպքում պարբերաբեր այցելեք ատամնաբույժին և մաքրեք ատամնաքարերը։
- Մի ծխեք կամ ծամեք ծխախոտ:
Հոդվածը վերանայվել է՝ 01-12-2021