Գրադարան

Պերիօդոնտիտ. կանխարգելում

Պերիօդոնտիտ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Պերիօդոնտիտի կանխարգելման լավագույն ուղին բերանի խոռոչի պատշաճ հիգիենայի ծրագրին հետևելն է՝ մի բան, որը պետք է սկսվի վաղ տարիքից և շարունակվի ողջ կյանքի ընթացքում։

  • Բերանի խոռոչի պատշաճ հիգիենա. սա նշանակում է, որ օրական առնվազն 2 անգամ (առավոտյան և գիշերային քնից առաջ) պետք է խոզանակով և ատամի մածուկով, ինչպես նաև օրական առնվազն 1 անգամ՝ ատամնաթելով մաքրել ատամներն ու ատամների միջև ճեղքերը։ Մինչև խոզանակելը ատամնաթելով մաքրելը թույլ է տալիս ավելի լավ հեռացնել ատամների արանքում մնացած սննդի մնացորդներն ու բակտերիաները: Բերանի խոռոչի պատշաճ հիգիենան թույլ է տալիս կանխարգելել ատամները շրջապատող միջավայրում այնպիսի բակտերիաների կուտակումը, որոնք առաջացնում են պերիօդոնտալ հիվանդություն:
  • Ատամնաբույժի կանոնավոր այցեր. պարբերաբար այցելեք ատամնաբույժին (սովորաբար յուրաքանչյուր 6-12 ամիսը մեկ) ատամները մաքրելու և նրա խորհուրդներին ծանոթանալու համար: Եթե ունեք պերիօդոնտիտի զարգացման հավանականությունը բարձրացնող ռիսկի գործոններ, օրինակ՝ բերանի չորություն, ընդունում եք որոշ դեղամիջոցներ կամ ծխող եք, հավանաբար կունենաք ավելի հաճախակի ատամների մասնագիտական մաքրման կարիք:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-11-2021 վերանայվել է՝ 11-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով