Գրադարան
Պերիօդոնտիտ. ախտանիշներ

1 րոպե
Առողջ լնդերը պինդ-առաձգական են, ունեն բաց վարդագույն տեսք և կիպ հարում են ատամներին:
Պերիօդոնտիտի գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- այտուցված կամ փքված լնդեր
- բաց կարմիր, մուգ կարմիր կամ մանուշակագույն երանգով լնդեր
- հպվելիս լնդերի ցավոտություն
- հեշտությամբ արյունահոսող լնդեր
- ատամները խոզանակով մաքրելուց հետո խոզանակի վարդագույն կամ արյան հետքեր
- ատամները խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս լնդային արյունահոսություն
- ատամի թուլացում կամ կորուստ
- ծամելիս ցավոտություն
- ատամների միջև նոր ճեղքերի կամ տարածությունների առաջացում
- լնդերի ետքաշում և ատամների վզիկների մերկացում, որի պատճառով ատամների տեսքը դառնում է նորմայից ավելի երկարավուն
- կծելիս ատամների միմյանց հպվելու բնույթի փոփոխություն:
Ե՞րբ դիմել ատամնաբույժին
Հետևեք կանոնավոր այցեր կատարելու ատամնաբույժի խորհուրդին: Եթե զգում եք պերիօդոնտիտի նշաններից մեկնումեկը, արտահերթ այցելեք ատամնաբույժին: Հիշեք, որ որքան շուտ սկսեք բուժումը, այդքան ավելի մեծ հավանականությամբ կխուսափեք պերիօդոնտիտի անդառնալի բարդություններից:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-11-2021 վերանայվել է՝ 11-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: