Գրադարան

Պերիտոնիտ. կանխարգելում

Պերիտոնիտ. կանխարգելում

Time Read 5 րոպե

Պերիտոնիտը, որը կապված է պերիտոնեալ (որովայնային) դիալիզի հետ, հաճախ առաջանում է կաթետերի շուրջ գտնվող մանրէներով:

Եթե դուք ստանում եք պերիտոնեալ դիալիզ, կատարեք հետևյալ քայլերը՝ պերիտոնիտը կանխելու համար:

  • Մինչև կաթետերին դիպչելը լվացեք ձեռքերը, այդ թվում՝ խոզանակեք եղունգների եզրերը և միջմատային տարածքները:
  • Ամեն օր կաթետերի հարակից մաշկը մաքրեք հականեխիչ նյութով:
  • Դիալիզի պարագաները պահպանեք հիգիենիկ միջավայրում:
  • Դիալիզի հեղուկները փոխելիս կրեք վիրաբուժական դիմակ:
  • Հարցրեք բժշկին կանխարգելման լրացուցիչ մեթոդների մասին:

Եթե անցյալում ունեցել եք պերիտոնիտ կամ առկա է որովայնային հեղուկի կուտակում (օրինակ՝ լյարդի ցիռոզի պատճառով), բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ: Եթե օգտագործում եք պրոտոնային պոմպի արգելակիչներ, բժիշկը կարող է խնդրել, որ դադարեցնեք այդ դեղամիջոցների ընդունումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2021 վերանայվել է՝ 11-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով