Բուժումը ներառում է հակաբիոտիկներ և օժանդակող (ախտանիշային) բուժում:
Այլ հիվանդություններից պատճառված վարակներով պայմանավորված պերիտոնիտը (երկրորդային պերիտոնիտ) նույնպես պահանջում է հիվանդանոցային բուժում: Բուժումը կարող է ներառել մի շարք բաղադրիչներ:
Հակաբիոտիկներ. հակաբիոտիկներով բուժումը օգնում է վարակի դեմ պայքարին և վերջինիս տարածման կանխարգելմանը: Հակաբիոտիկի տեսակը և բուժման տևողությունը կախված են հիվանդության ծանրության աստիճանից և պերիտոնիտի տեսակից: Մինչև վարակի հարուցիչի վերաբերյալավելի լիարժեք տեղեկատվություն ստանալը բժիշկը կարող է նշանակել լայն սպեկտրի որևէ հակաբիոտիկ: Երբ բակտերիայի տեսակը որոշվի, լայն սպեկտրի հակաբիոտիկը կարող է փոփարինվել ավելի նեղ կամ առանձնահատուկ ազդեցության մեկ այլ հակաբիոտիկով:
Վիրահատություն. վարակված հյուսվածքները հեռացնելու, պերիտոնիտի պատճառ դարձած հիվանդությունները բուժելու և վարակի տարածումը կանխարգելելու համար հաճախ ցուցված է շտապ վիրահատություն: Օրինակ, վիրահատությունն անփոխարինելի է, եթե պերիտոնիտը զարգացել է որդանման ելունի (ապենդիքս), ստամոքսի կամ հաստ աղու պատռվածքի պատճառով:
Այլ բուժումներ. կախված ախտանիշներից, հիվանդանոցային բուժումը կարող է ներառել ցավազրկողներ, ներերակային ինֆուզիոն հեղուկներ, թթվածնաբուժում, իսկ որոշ դեպքերում՝ նաև արյան փոխներարկում:
Եթե անցնում եք պերիտոնեալ դիալիզ
Եթե անցնում եք պերիտոնեալ դիալիզ և զարգացել է պերիտոնիտ, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ մի քանի օր դիալիզ ստանաք այլ ճանապարհով մինչև օրգանիզմը վերականգնվի: Եթե պերիտոնիտը կրկնվում է կամ կայուն է, կարող է առաջանալ պերիտոնեալ դիալիզը դադարեցնելու և մեկ այլ տեսակի դիալիզի անցնելու անհրաժեշտություն:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։