Պերիտոնիտ
11-07-2018
1 րոպե

Պերիտոնիտը որովայնի խոռոչի օրգանները ներսից ծածկող բարակ թաղանթի ՝ որովայնամզի բորբոքումն է։
Որովայնամզի բորբոքումը սովորաբար առաջանում է բակտերիալ կամ սնդային վարակից:
Բժիշկները տարբերում են պերիտոնիտի հետևյալ երկու տեսակները՝
- ինանաբուխ (սպոնտան) բակտերիալ պերիտոնիտ. երբեմն պերիտոնիտը զարգանում է որպես լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի կամ երիկամային հիվանդության բարդություն
- երկրորդային պերիտոնիտ. պերիտոնիտ կարող է զարգանալ որովայնի խոռոչում որևէ օրգանի պատռման կամ թափածակման պատճառով կամ որպես այլ հիվանդության բարդություն:
Պերիտոնիտի ամենաբնորոշ ախտանիշը սուր որովայնային ցավն, որն ուղեկցվում են որովայնի պատի լարվածությամբ, մարսողության խանգարմամբ և ընդհանուր այլ նշաններով: Չբուժվելու դեպքում ծանր պերիտոնիտը մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում կարող է բերել մահվան։
Պերիտոնիտը պահանջում է անհապաղ բժշկական ուշադրություն՝ ուղղված վարակի և հիվանդության պատճառ դարձած հիմնական հիվանդության բուժմանը: Պերիտոնիտի բուժումը սովորաբար ներառում է հակաբիոտիկները, իսկ որոշ դեպքերում՝ նաև վիրահատությունը: Չբուժվելու դեպքում պերիտոնիտը կարող է բերել ողջ օրգանիզմով տարածվող ծանր և կյանքին սպառնացող վարակով՝ սեպսիսով:
Պերիտոնիտի տարածված պատճառներից մեկը պերիտոնեալ դիալիզով բուժումն է: Եթե ստանում եք պերիտոնեալ դիալիզ, կարող եք պերիտոնիտի կանխարգելմանն օգնել պատշաճ հիգիենայի սկզբունքներին հետևելով ինչպես դիալիզից առաջ, այնպես էլ հետո:
Որովայնամզի բորբոքման ամենահաճախ հանդիպող պատճառը բակտերիալ վարակն է։ Պերիտոնիտը կյանքին սպառնացող հիվանդություն է, որը պահանջում է անհետաձգելի ախտորշում և բուժում։
Պերիտոնիտի ախտորոշումը կարող է հիմնվել զննման, հիվանդության պատմության, ռենտգենյան հետազոտությունների, արյան անալիզների և ախտորոշիչ այլ մեթոդների վրա։ Պերիտոնիտ ախտորոշելիս բժիշկն ամենայն հավանականությամբ կառաջարկի հիվանդանոցային բուժում և անհետաձգելի վիրահատություն։ճառի վերացմանն ուղղված բուժում։
Հոդվածը վերանայվել է՝ 03-06-2021