Գրադարան

Թոքաբորբ. բարդություններ

Թոքաբորբ. բարդություններ

Time Read 1 րոպե

Նույնիսկ բուժման​ պայմաններում թոքաբորբ ունեցող որոշ մարդկանց մոտ, հատկապես, եթե նրանք պատկանում են «բարձր ռիսկի» խմբերին, կարող են զարգանալ տարբեր բարդություններ:

  • Բակտերիաներ արյան հունում (բակտերեմիա). ձեր թոքերից արյան մեջ թափանցող բակտերիաները կարող են վարակը տարածել այլ օրգաններ՝ դառնալով այդ օրգանների անբավարարության պատճառ:
  • Դժվարաշնչություն. եթե ձեր թոքաբորբը ծանր է կամ ունեք ուղեկցող քրոնիկ թոքային հիվանդություն, ձեզ մոտ կարող է զարգանալ բավարար քանակի թթվածին ներշնչելու հետ կապված խնդիր: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի հոսպիտալացնել և օգտագործել շնչառական սարք (գազափոխանակության ապարատ), մինչ ձեր թոքերը լավանում են:
  • Թոքերի շուրջը հեղուկի կուտակում (պլևրալ էֆուզիա). թոքաբորբը կարող է առաջացնել պլևրալ ճեղքում հեղուկի կուտակում: Պլևրալ ճեղքը բարակ տարածություն է, որն ընկած է թոքերը և կրծքավանդակը ծածկող հյուսվածքային շերտերի միջև: Եթե այս հեղուկը վարակվում է, կարող է առաջանալ այն պլևրալ դրենաժային խողովակով դատարկելու կամ վիրահատական միջամտությամբ հեռացնելու անհրաժեշտություն։
  • Թոքի թարախակույտ (աբսցես). թարախակույտ առաջանում է, եթե թոքի խոռոչում առաջանում և կուտակվում է թարախ: Թարախակույտը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով։ Որոշ դեպքերում կարող է առաջարկվել թարախակույտի դրենավորում (երկար հաստ ասեղով խոռոչի պարունակության արտածծում և խողովակի՝ դրենաժի տեղադրում) կամ վիրահատական հեռացում:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-03-2021 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով