Թոքաբորբ. կանխարգելում
13-04-2018
2 րոպե

Այսօր թոքաբորբի կանխարգելումը դարձել է բավականին արդյունավետ։
Օրինակ, գոյություն ունեն պնևմոկոկային պատվաստանյութեր, որոնք զգալիորեն կրճատում են պնևմոկոկային թոքաբորբով հիվանդանալու հավանականությունը։ Զարգացած երկրներում նման պատվաստանյութը խորհուրդ է տրվում «ռիսկի խմբի» մարդկանց՝ 65 տարեկանն անց մարդիկ, մանկահասակ երեխաներ, քրոնիկ հիվանդություններով և ընկճված իմունային համակարգով մարդիկ և այլն։ Եթե դուք ձեզ տեսնում եք այս խմբերից մեկնումեկում, զրուցեք պատվաստման հնարավորության մասին ձեր բժշկի հետ։
Ծխախոտի ծուխը վնասում է շնչառական վարակների դեմ թոքերի բնական պաշտպանությունը, ուստի՝ մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեզ մոտ ծխեն։
Դուք նաև կարող եք նվազեցնել վարակվելու ռիսկը հետևյալ պարզ քայլերով՝
- սահմանափակե՛ք վարակային հիվանդությամբ մարդու հետ անմիջական շփումները, ծայրահեղ դեպքում կրեք բժշկական դիմակ
- կրեք դիմակ նաև մարդաշատ միջավայրերում
- հաճախակի լվացե՛ք ձեր ձեռքերն օճառաջով
- ձեռքերը հեռու պահե՛ք աչքերից, քթից և բերանից
- խուսափե՛ք սնունդը, ըմպելիքները և սպասքն այլ մարդկանց հետ հետ համատեղ օգտագործելուց։
Հոդվածը վերանայվել է՝ 14-04-2021