Թոքաբորբ (պնևմոնիա)
13-04-2018
1 րոպե

Թոքաբորբը վարակ է, որը բորբոքում է մեկ կամ երկու թոքերի ալվեոլները (թոքաբշտեր):
Ալվեոլները կարող են լցվել հեղուկով կամ թարախով (թարախային նյութով)՝ առաջացնելով խորխով կամ թարախով հազ, ջերմություն, դող և շնչառության դժվարացում։ Տարբեր միկրոօրգանիզմներ, ներառյալ բակտերիաները, վիրուսները և սնկիկները, կարող են առաջացնել թոքաբորբ:
Թոքաբորբը կարող է ունենալ թեթևից մինչև կյանքին սպառնացող ընթացք: Այն առավել ծանր է ընթանում նորածինների և մանկահասակ երեխաների, 65 տարեկանից բարձր չափահասների և առողջական խնդիրներով կամ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:
Հոդվածը վերանայվել է՝ 29-01-2023