Գրադարան

Թոքաբորբ. ախտանիշներ

Թոքաբորբ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ սկսած մեղմից մինչև ծանր, որը կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարակը հարուցող մանրէի տեսակը և ձեր տարիքն ու ընդհանուր առողջական վիճակը:

Մեղմ գանգատներն ու ախտանիշները հաճախ նման են մրսածության կամ գրիպի նշաններին, բայց ավելի երկար են տևում: Հաճախ թոքաբորբը դրսևորվում է «տարած» մրսածությունից կամ գրիպից մի քանի օր հետո:

Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • կրծքավանդակի ցավ, երբ դուք շնչում եք կամ հազում եք
  • շփոթվածություն կամ հոգեկան գործունեության փոփոխություններ (65 տարեկան և ավելի մեծահասակների մոտ)
  • հազ, որը կարող է առաջացնել խորխ
  • հոգնածություն
  • ջերմություն (սովորաբար 38.5° C-ից բարձր), քրտնարտադրություն և դող-սարսուռ
  • նորմալից ցածր մարմնի ջերմաստիճան (65 տարեկանից բարձր մեծահասակների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ)
  • սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն
  • հևոց:

Նորածիններն ու մանկահասակ երեխաները կարող են վարակի որևէ նշան ցույց չտալ: Այլ դեպքերում նրանք կարող են փսխել, ունենալ ջերմություն և հազ, երևալ անհանգիստ կամ հոգնած և ուժասպառ, կամ դժվարությամբ շնչեն և ուտեն:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք դժվարաշնչություն, կրծքավանդակի ցավ, մշտական ջերմություն (39°C և ավելի բարձր) կամ համառ հազ, հատկապես, եթե դուք հազում եք թարախ:

Հատկապես կարևոր է, որ այս բարձր ռիսկային խմբերի մարդիկ այցելեն բժշկին՝

  • 65 տարեկանից բարձր չափահասներ
  • 2 տարեկանից փոքր երեխաներ, ովքեր ունեն թոքաբորբի ախտանիշներ
  • մարդիկ, ովքեր ունեն մեկ այլ հիվանդություն կամ թուլացած իմունային համակարգ
  • մարդիկ, ովքեր ստանում են քիմիաթերապիա կամ ընդունում են իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ։

Որոշ տարեցների և սրտային անբավարարությամբ կամ թոքերի քրոնիկ խնդիրներ ունեցող մարդկանց համար թոքաբորբը կարող է արագ վերածվել կյանքին սպառնացող վիճակի:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով