Գրադարան

Թոքաբորբ. ինքնօգնություն

Թոքաբորբ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Այս խորհուրդները կարող են օգնել ավելի արագ վերականգմանը և բարդությունների ռիսկի կրճատմանը:

  • Շատ հանգստացեք. մի վերադարձեք դպրոց կամ աշխատանքի այնքան ժամանակ, քանի դեռ ձեր ջերմաստիճանը չի նորմալացել և խորխով հազը չի անհետացել: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք սկսում եք ավելի լավ զգալ, զգույշ եղեք, որ չափը չանցնեք: Թոքաբորբը կարող է կրկնվել, ուստի ավելի լավ է չանցնել ձեր ակտիվ առօրյային, քանի դեռ լիովին չեք ապաքինվել: Հարցրեք ձեր բժշկին, եթե այս հարցում վստահ չեք:
  • Կանխեք ջրազրկումը. խմեք շատ հեղուկներ, հատկապես՝ ջուր, որը կօգնի թոքերից լորձի (խորխի) հեռացմանը և կկանխի ջերմությանն ուղեկցող ջրազրկումը:
  • Ընդունեք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակված է. ընդունեք ցանկացած դեղի ամբողջ կուրսը, որը նշանակել է ձեր բժիշկը: Եթե շատ շուտ դադարեցնեք դեղորայքի ընդունումը, ձեր թոքերը կարող են շարունակել պարունակել բակտերիաներ, որոնք կարող են բազմանալ և բերել թոքաբորբի կրկնության:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 13-03-2021 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով