Գրադարան
Նախադիաբետ. ինքնօգնություն

1 րոպե
Ձեր նախադիաբետը վերահսկելու և 2-րդ տիպի դիաբետի զարգացումը կանխելու լավագույն միջոցը ձեր ապրելակերպում կայուն փոփոխություններին հասնելն է:
Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին և ձգտեք, որ առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվ առօրյան դառնան ձեր կյանքի բաղկացուցիչ մասերը:
Այլընտրանքային բժշկություն
Որպես 2-րդ տիպի դիաբետի բուժման կամ կանխարգելման հնարավոր ուղիներ առաջարկվել են բազմաթիվ այլընտրանքային բուժումներ: Այնուամենայնիվ, չկա վերջնական ապացույց, որ որևէ այլընտրանքային բուժում արդյունավետ է: 2-րդ տիպի դիաբետի դեպքում հավանաբար օգտակար և, ամենայն հավանականությամբ, անվտանգ այլընտրանքային միջոցները ներառում են՝
- դարչին
- կտավատի սերմ
- ժենշեն
- մագնեզիում
- վարսակ
- սոյա
- քսանթանային մաստակ:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե մտածում եք ձեր նախադիաբետը բուժել կամ կանխել սննդային հավելումներով կամ այլ այլընտրանքային բուժումներով: Որոշ հավելումներ կամ այլընտրանքային բուժումներ կարող են վնասակար լինել, եթե դրանք համակցվեն որոշակի դեղամիջոցների հետ: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ գնահատելու այլընտրանքային բուժման որևէ տեսակի դրական և բացասական կողմերը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-02-2023 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: