Նախադիաբետ. բուժում
29-04-2021
2 րոպե

Առողջ ապրելակերպի գործնական կիրառումը կարող է օգնել, որ ձեր արյան շաքարի մակարդակը վերադառնա նորմայի կամ առնվազն չհասնի 2-րդ տիպի դիաբետի մակարդակներին:
Նախադիաբետի 2-րդ տիպի դիաբետի վերաճումը կանխարգելելու համար փորձեք հետևյալ միջոցները:
- Առողջացրե՛ք ձեր սնունդը. ընտրեք այնպիսի սննդամթերքներ, որոնք աղքատ են ճարպերից և կալորիաներից և հարուստ են բջջանքով: Կենտրոնացեք մրգերի, բանջարեղենների և ամբողջահատիկավորների վրա: Փորձեք մթերքների լայն տեսականի, որը կօգնի հասնելու ձեր նպատակին` շրջանցելով համային կամ սննդանյութային սահմանափակումները:
- Եղեք ավելի՛ ակտիվ. նպատակ դրեք հասնելու շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ծանր բեռնվածության աերոբիկ ակտիվության:
- Ազատվե՛ք ավելցուկային քաշից. եթե ունեք ավելցուկային քաշ, սկսեք ազատվեք ձեր նախնական քաշի ընդամենը 5-7%-ից, որ կրճատեք 2-րդ տիպի դիաբետի ռիսկը: Օրինակ, եթե ձեր քաշը 91 կգ է, ապա նպատակադրվեք նիհարել մոտ 6,4 կգ-ով: Ձեր քաշը նորմալ միջակայքում պահպանելու համար առողջ սնման և ֆիզիկական ակտիվության սովորույթները դարձրեք մշտական:
- Դադարեցրե՛ք ծխելը. ծխախոտը կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:
- Անհրաժեշտության դեպքում ընդունե՛ք դեղամիջոցներ. եթե բժիշկը կարծում է, որ ունեք դիաբետի բարձր ռիսկ, կարող է նշանակել Մետֆորմին (Գլյումեցա): Նույն կերպ, բժիշկը նաև կարող է առաջարկել բարձր արյան ճնշման և խոլեսթերինի դեղեր:
Երեխաների նախադիաբետի բուժումը
Նախադիաբետով երեխաները պետք է իրենց ապրելակերպը փոփոխեն այնպես, ինչպես խորհուրդ է տրվում 2-րդ տիպի դիաբետով չափահասներին, այդ թվում՝
- քաշի նորմալացում
- ռաֆինացված ածխաջրատների և ճարպերի սահմանափակում և բջջանքի ավելացում
- սնման չափաբաժնի նվազեցում
- սննդի ընդունման հաճախականության նվազեցում
- օրական առնվազն մեկ ժամ տևող ֆիզիկական ակտիվություն։
Ընդհանուր առմամբ նախադիաբետով երեխաներին դեղամիջոցներ չեն նշանակվում, քանի դեռ ապրելակերպի փոփոխությունները չեն բարելավում արյան շաքարի մակարդակները: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել Մետֆորմին (Գլյումեցա)։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022