Գրադարան
Նախադիաբետ (պրեդիաբետ)

1 րոպե
Նախադիաբետը նշանակում է, որ դուք ունեք նորմալից բարձր արյան շաքարի մակարդակ, բայց ոչ այնքան բարձր, որ համարվի 2-րդ տիպի դիաբետ:
Այնուամենայնիվ, առանց ապրելակերպի փոփոխության, նախադիաբետով չափահասներն ու երեխաները ենթարկվում են 2-րդ տիպի դիաբետի զարգացման բարձր ռիսկի:
Եթե ունեք նախադիաբետ, ապա դիաբետի երկարաժամկետ վնասը, հատկապես ձեր սրտի, արյունատար անոթների և երիկամների վրա, կարող է արդեն սկսվել: Լավ նորությունն այն է, որ միշտ չէ, որ նախադիաբետը զարգանում է մինչև 2-րդ տիպի դիաբետի:
Առողջ սնունդ ուտելը, ֆիզիկական ակտիվությունը ձեր առօրյայի մաս դարձնելը և առողջ քաշի պահպանումը կարող են օգնել, որ ձեր արյան շաքարի մակարդակը վերադառնա նորմալի: Նույն ապրելակերպի փոփոխությունները, որոնք կարող են օգնել չափահասների մոտ 2-րդ տիպի դիաբետի կանխմանը, կարող են նաև օգնել երեխաների արյան շաքարի մակարդակի նորմալացմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2018 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: