Գրադարան

Նախադիաբետ. ախտանիշներ

Նախադիաբետ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Նախադիաբետը սովորաբար որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում:

Նախադիաբետի հնարավոր ախտանիշներից մեկը մարմնի որոշ մասերի մգացած մաշկն է: Մաշկի մգացումներ կարող են առաջանալ պարանոցի վրա, թևատակերում և աճուկում:

Դասական գանգատներն ու ախտանիշները, որոնք հուշում են, որ դուք նախադիաբետից անցել եք 2-րդ տիպի դիաբետին, ներառում են հետևյալը՝

  • ծարավի ավելացում
  • հաճախակի միզարձակում
  • ուժեղացած քաղցի զգացում
  • հոգնածություն
  • մշուշոտ տեսողություն
  • ոտքերի կամ ձեռքերի թմրածություն կամ քոր
  • հաճախակի վարակներ
  • դանդաղ բուժվող վերքեր
  • չնախատեսված քաշի կորուստ:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե մտահոգված եք դիաբետով կամ նկատում եք 2-րդ տիպի դիաբետի որևէ գանգատ կամ ախտանիշ: Հարցրեք ձեր բժշկին արյան շաքարի սքրինինգի մասին, եթե ունեք դիաբետի ռիսկի գործոններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով