Գրադարան
Պրեէկլամպսիա. կանխարգելում

1 րոպե
Պրեէկլամպսիայի ախտածագումը լիովին պարզաբանված չէ, ուստի կանխարգելումը կրում է համալիր բնույթ։
Դեղորայքային կանխարգելում
Պրեէկլամպսիայի կանխարգելման լավագույն կլինիկական ապացույցը ցածր դեղաչափերով Ասպիրինի օգտագործումն է: Ձեր ընտանեկան բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ, եթե ունեք պրեէկլամպսիայի բարձր ռիսկի մեկ գործոն կամ մեկից ավելի միջին ռիսկի գործոն, հղիության 12 շաբաթից հետո խմեք օրական 81 միլիգրամանոց Ասպիրինի մեկ դեղահատ:
Կարևոր է, որ դուք խոսեք ձեր բժշկի հետ մինչև որևէ դեղամիջոց, վիտամին կամ հավելում ընդունելը, որ համոզվեք, որ դա ձեզ համար անվտանգ է:
Ապրելակերպի և առողջության ընտրություններ
Նախքան հղիանալը, հատկապես, եթե նախկինում ունեցել եք պրեէկլամպսիա, լավ գաղափար է լինել հնարավորինս առողջ: Խոսեք ձեր բժշկի հետ բոլոր այն վիճակների և առողջական խնդիրների վերահսկման ու կառավարման մասին, որոնք կարող են մեծացնել պրեէկլամպսիայի ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-02-2023 վերանայվել է՝ 12-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: