Հնարավոր է, որ չկարողանաք կանխել վաղաժամ ծննդաբերությունը, սակայն շատ բան կարող եք անել՝ առողջ, լիարժեք հղիության խթանման համար:
Որոշ օրինակներ ներկայացված են ստորև:
- Հետևեք նախածննդյան (պրենատալ) խնամքի ժամանակացույցին և միջոցառումներին. նախածննդյան այցելությունները կարող են օգնել ձեր բժշկին, որ ավելի լիարժեք վերահսկի ձեր և ձեր երեխայի առողջությունը: Տեղեկացրեք նրան ձեզ անհանգստացնող ցանկացած գանգատի կամ ախտանիշի մասին: Եթե ունեք վաղաժամ ծննդաբերության պատմություն կամ ձեզ մատ զարգանում են վաղաժամ ծննդաբերության գանգատներ կամ ախտանիշներ, կարող եք հղիության ընթացքում ավելի հաճախ այցելել ձեր բժշկին և հետևել նրա խորհուրդներին կամ նշանակումներին:
- Դարձրեք ձեր սննդակարգն առողջ. հղիության առողջ ելքն ընդհանուր առմամբ կապված է լավ սնվելու հետ: Բացի այդ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ պոլիչհագեցած ճարպաթթուներով (անգլերեն՝ PUFAS) հարուստ սննդակարգը կապված է վաղաժամ ծննդաբերության ավելի ցածր ռիսկի հետ: PUFAS-ները հայտնաբերում են ընկույզում, ընդեղենում, ձկան և սերմերի յուղերում ու ձեթերում:
- Խուսափեք վտանգավոր նյութերից. եթե ծխում եք, թողեք այն: Հարցրեք ձեր բժշկին ծխելը դադարեցնելու ծրագրի մասին: Ապօրինի թմրամիջոցները նույնպես ընդհանուր առմամբ վնասակար են, հատկապես՝ հղիության ընթացքում: Խուսափեք ալկոհոլից հղիության ամբողջ ընթացքում, քանի որ ձեր կարգավիճաում գոյություն չունի ալկոհոլի անվտանգ չափ:
- Մտածեք հղիությունների միջև ճիշտ ժամանակային միջակայք նախատեսելու մասին. որոշ հետազոտություններ ենթադրում են կապվածություն մի կողմից վեց ամսից պակաս կամ ավելի քան 59 ամիս միմյանցից բաժանված հղիությունների և մյուս կողմից վաղաժամ ծննդաբերության ռիսկի միջև: Քննարկեք ձեր բժշկի հետ ձեր հղիությունների միջև ճիշտ ժամանակային միջակայք նախատեսելու և դրա մեթոդների մասին:
- Զգույշ եղեք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա (ՎՕՏ) օգտագործելիս. եթե նախատեսում եք հղիանալու համար օգտագործել ՎՕՏ, քննարկեք ձեր բժշկի հետ, թե քանի սաղմ տեղափոխվի: Բազմապտուղ հղիությունները բարձրացնում են վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
- Կառավարեք քրոնիկ վիճակները. որոշ հիվանդություններ և առողջական վիճակներ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և գիրությունը, մեծացնում են վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ որևէ քրոնիկ հիվանդությունը պատշաճ վերահսկողության տակ պահելու համար:
Եթե ձեր բժիշկը որոշի, որ դուք վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկի տակ եք, կարող է ձեզ խորհուրդ տալ, որ ձեռնարկեք լրացուցիչ քայլեր՝ ձեր ռիսկը նվազեցնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024