Գրադարան

Վաղաժամ ծննդաբերություն. ախտանիշներ

Վաղաժամ ծննդաբերություն. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Վաղաժամ ծննդաբերոթյունները սովորաբար սկսում են ինքնաբուխ, և դրանց նշանները սովորաբար նմանվում են ժամկետային ծննդաբերություններին։

Վաղաժամ ծննդաբերության գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • որովայնի ձգման (կծկանքների) կանոնավոր կամ հաճախակի զգացողություններ
  • մշտական բութ գոտկային ցավ
  • կոնքի կամ որովայնի ստորին հատվածի ճնշման զգացողություն
  • որովայնային թեթև կծկումներ (սպազմ) կամ ձգող, նվվացող ցավ
  • հեշտոցային արտադրություն կամ թեթև արյունահոսություն
  • թաղանթների վաղաժամ պատռվածք՝ երեխային շրջապատող թաղանթի պատռվելուց հետո հեղուկի արտահոսք կամ շարունակական թրջում
  • հեշտոցային արտազատուկների բնույթի փոփոխություն՝ ջրային, լորձանման կամ արյունոտ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե դուք զգում եք այս գանգատները կամ ախտանիշները կամ մտահոգված եք ձեր վիճակով, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Մի՛ անհանգստացեք ծննդաբերական կեղծ կծկանքներն իրականի հետ շփոթելուց: Որևէ սարսափելի բան չի լինի, եթե ձեր անհանգստությունը կեղծ ահազանգ լինի:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2023 վերանայվել է՝ 29-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով