Հետին հեշտոցային փոքր պրոլապսը (ռեկտոցելեն) կարող է որևէ ախտանիշ չառաջացնել:
Հակառակ դեպքում, դուք կարող եք նշել՝
- ներսից հեշտոցի պատին փափուկ գրպանիկ կամ արտափքում, որը կարող է դուրս գալ հեշտոցի բացվածքով
- աղիների գործունեության հետ կապված խնդիրներ
- ուղիղ աղիքում ճնշման կամ լցվածության զգացողություն
- կղելուց հետո ուղիղ աղիքի ոչ լրիվ դատարկման զգացողություն
- երբեմն՝ կղելիս հեշտոցի հետին պատը մատներով ուղղելու կարիք (սպիլինգ)
- սեռական կյանքի խնդիրներ, ինչպիսիք են ամաչելը կամ հեշտոցային հոյւսվածքի թուլության զգացողությունը:
Այս ախտանիշները կարող են ծանրանալ երկար ժամանակ ոտքի վրա մնալուց հետո:
Հետին հեշտոցային պրոլապս ունեցող բազմաթիվ կանայք նաև ունեն փոքր կոնքի այլ օրգանների, օրինակ՝ միզապարկի կամ արգանդի պրոլապս: Վիրաբույժը կարող է գնահատել ձեր վիճակը և խոսել այն շտկելու վիրահատական տարբերակների մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Հետին հեշտոցային պրոլապսը երբեմն խնդիրներ չի առաջացնում: Սական չափավոր կամ ծանր աստիճանի ներհեշտոցային արտափքումը կարող է բերել անհարմարավետության: Այցելեք ձեր բժշկին, եթե ախտանիշներն ազդում են ձեր առօրյա կյանքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024