Հետին հեշտոցային պրոլապսը չվատթարանալու համար կարող եք փորձել հետևյալ մեթոդները:
- Պարբերաբար կատարեք Կեգելի վարժությունները. այս վարժությունները կարող են ուժեղացնել կոնքահատակի մկանները: Սա հատկապես կարևոր է երեխա ունենալուց հետո:
- Բուժեք և կանխարգելեք փորկապությունը. խմեք շատ հեղուկներ և կերեք բջջանքով (մանրաթելերով) հարուստ մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, լոբիները և ամբողջահատիկ ձավարեղենը:
- Խուսափեք ծանր առարկաներ բարձրացնելուց, հակառակ դեպքում ճիշտ բարձրացրեք դրանք. նման դեպքերում օգտագործեք ձեր ոտքերը, այլ ոչ թե ձեր իրանը կամ գոտկատեղը:
- Վերահսկեք հազը. ստացեք բուժում քրոնիկ հազի կամ բրոնխիտի դեմ և մի՛ ծխեք:
- Խուսափեք քաշի ավելացումից. խնդրեք ձեր բժշկին, որ օգնի ձեզ որոշելու ձեր համար լավագույն քաշը: Անհրաժեշտության դեպքում խորհուրդ խնդրեք, թե ինչպես առողջ նիհարել:
Իմացե՛ք ավելին Կեգելի վարժությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024