Երբեմն ինքնօգնության միջոցները կարող են ձեզ ազատել պրոլապսի ախտանիշներից:
Դուք կարող եք փորձել՝
- կատարել Կեգելի վարժություններ՝ կոնքային մկաններն ամրապնդելու համար
- խուսափել փորկապությունից՝ ուտելով բջջանքի (բջջանյութի) մեծ քանակներ պարունակող սնունդ, խմելով շատ հեղուկներ և, անհրաժեշտության դեպքում, ընդունելով բջջանքային հավելումներ
- խուսափել կղազատելիս մեծ ջանքեր գործադնելուց
- խուսափեք ծանր առարկաներ բարձրացնելուց
- վերահսկել ձեր հազը, այդ թվում՝ թողնել ծխելը, եթե ծխող եք
- հասնել և պահպանել առողջ քաշը:
Կեգելի վարժություններ
Կեգելի վարժություններն ամրացնում են կոնքի հատակի մկանները: Ուժեղ կոնքի հատակն ավելի լավ օժանդակություն է տրամադրում փոքր կոնքի օրգաններին: Այն նաև կարող է թեթևացնել արտափքման ախտանիշները, որոնք կարող են առաջացնել հետին հեշտոցային պրոլապսը:
Իմացե՛ք ավելին Կեգելի վարժությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024