Հետին հեշտոցային պրոլապսը հաճախ ախտորոշվում է հեշտոցի և ուղիղ աղիքի կոնքային քննության (ներզննման) ժամանակ:
Կոնքային քննության ընթացքում ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ մարևները:
- Դեպի ներքև ձգում, ինչպես անում եք աղիները դատարկելիս: Սա կարող է առաջացնել պրոլապսի արտափքում՝ բացահայտելով դրա չափը և գտնվելու վայրը:
- Կոնքահատակի մկանների կծկում, ինչպես անում եք մեզի հոսքը դադարեցնելիս: Այս թեստը ստուգում է փոքր կոնքի մկանների ուժը:
Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ լրացնեք հարցաթերթիկ՝ ձեր վիճակը գնահատելու համար: Ձեր պատասխանները կարող են տեղեկացնել բժշկին այն մասին, թե ինչ չափով է դրսևորվում դեպի հեշտոց ուղիղաղիքային արտափքումը և որքանով է դա ազդում ձեր կյանքի որակի վրա: Այս տեղեկատվությունն օգնում է ճիշտ բուժական որոշումներ կայացնելիս:
Հազվադեպ, ձեզ կարող են անհրաժեշտ լինել որոշ գործիքային հետազոտություններ:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ ռենտգենը կարող են որոշել հյուսվածքային արտափքման չափը:
- Դեֆոկոգրաֆիան հետազոտություն է, որը չափում է ձեր ուղիղ աղիքի դատարկման չափը: Այն օգտագործում է կոնտրաստային նյութ և ռենտգեն կամ ՄՌՏ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024