Ռեկտոցելեի բուժումը կախված է պրոլապսի ծանրության աստիճանից:
Բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հսկողություն. եթե հետին հեշտոցային պրոլապսը քիչ ախտանիշներ է առաջացնում կամ գանգատներն ընդհանրապես բացակայում են, ինքնօգնության պարզ միջոցները, օրինակ՝ կոնքի հատակի մկանների ամրապնդմանն ուղղված Կեգելի վարժությունները կարող են օգնել:
- Պեսարի. հեշտոցային պեսարին սիլիկոնային հարմարանք է, որը տեղադրվում է հեշտոցի մեջ: Այն օգնում է արտափքված հյուսվածքների պահմանը: Մաքրելու համար պեսարին պետք է պարբերաբար հեշտոցից դուրս հանվի:
Վիրահատական բուժում
Պրոլապսի վիրաբուժական շտկումը կարող է անհրաժեշտ լինել, եթե՝
- կոնքի հատակի մկանների ամրապնդման (Կեգելի) վարժությունները կամ պեսարիի օգտագործումը բավականաչափ լավ չեն վերահսկում պրոլապսի ախտանիշները
- ուղիղ աղիքի հետ միասին արտանկվում՝ պրոլապսի են ենթարկվում նաև փոքր կոնքի մյուս օրգանները, և ձեր ախտանիշներն իսկապես դարձել են անհանգստացնող:
Վիրահատությունը հաճախ ներառում է հավելյալ, ձգված հյուսվածքի հեռացում, որը ձևավորում է հեշտոցային արտափքվածքը: Այնուհետև դրվում են կարեր՝ փոքր կոնքի կառուցվածքներն աջակցելու համար: Երբ արգանդը նույնպես պրոլապսի է ենթարկված, այն կարող է հեռացվել (հիստերէկտոմիա): Մեկից ավելի պրոլապսները կարող են վերականգնվել նույն վիրահատության ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024