Գրադարան
Անհանգիստ ոտքերի համախտանիշ. կանխարգելում

1 րոպե
Անհանգիստ ոտքերի համախտանիշը (ԱՈՀ) հնարավոր չէ կանխել, քանի որ բժիշկները վստահ չեն, թե ինչն է այն առաջացնում:
Սակայն, կան որոշ բաներ, որոնք դուք կարող եք անել, որ օգնեք նվազեցնելու ձեր ախտանիշները, որոնք հավանաբար կօգնեն նաև դրանց առաջացման կանխարգելմանը:
- Թեթև ախտանշանների դեպքում օգտագործեք առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ՝ ցնցումները և տհաճ զգացողությունները նվազեցնելու համար:
- Կրճատեք ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը և մի՛ ծխեք:
- Փորձեք տաք լոգանք ընդունել և քնելուց առաջ մերսել ոտքերը՝ հանգստանալու համար:
- Ռելաքսացիայի մեթոդները, ինչպիսիք են մեդիտացիան և յոգան, կարող են օգնել ձեզ հանգստանալ քնելուց առաջ:
- Կիրառեք տաք կամ սառը փաթեթներ ձեր ոտքերին, ինչը կարող է օգնել թեթևացնել զգացողությունները:
- Փորձեք շեղել ձեր միտքը՝ կարդալով կամ խաչբառ լուծելով, մինչ սպասում եք քուն մտնելուն:
- Չափավոր վարժանքները կարող են օգնել, բայց մի ավելացրեք ծանրաբեռնվածությունը: Ուժեղ կամ ուշ ժամերին մարզվելը կարող է վատթարացնել ախտանիշները:
- Փորձեք ամեն երեկո պառկել քնելու նույն ժամին և ամեն առավոտ արթնանալ նույն ժամին։ Փորձեք նաև ամեն գիշեր բավարար ժամանակ հատկացնել քնելուն:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2023 վերանայվել է՝ 21-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: