Գրադարան

Անհանգիստ ոտքերի համախտանիշ. ինքնօգնություն

Անհանգիստ ոտքերի համախտանիշ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ապրելակերպի պարզ փոփոխությունները կարող են օգնել մեղմել անհանգիստ ոտքերի համախտանիշի (ԱՈՀ) ախտանիշները:

  • Փորձեք լոգանքներ և մերսումներ. գոլ վաննա մտնելը և ոտքերը մերսելը կարող են թուլացնել և հանգստացնել մկանները:
  • Կիրառեք տաք կամ սառը միջոցներ. ջեռակի կամ սառը միջոցի օգտագործումը կամ երկուսի հերթով օգտագործումը կարող են նվազեցնել վերջույթների զգացողությունները:
  • Մշակեք լավ քնի հիգիենա. հոգնածությունը հակված է վատթարացնել ԱՈՀ-ի ախտանիշները, ուստի կարևոր է, որ դուք հետևեք լավ քնի հիգիենային: Լավագույն դեպքում, ստեղծեք զով, հանգիստ, հարմարավետ քնելու միջավայր: Գնացեք քնելու և արթնացեք ամեն օր մոտավորապես նույն ժամին: Քնեք գիշերն առնվազն յոթ ժամ:
  • Վարժանքներ. չափավոր, կանոնավոր ֆիզիկական վարժանքը կարող է թեթևացնել ԱՈՀ-ի ախտանիշները, սակայն չափից դուրս ծանրաբեռնվածությունը կամ ուշ ժամերի վարժանքը կարող է սաստկացնել ախտանիշները:
  • Խուսափեք կոֆեինից. երբեմն կոֆեինի կրճատումը կարող է օգնել անհանգիստ ոտքերին: Փորձեք մի քանի շաբաթ խուսափել կոֆեին պարունակող արտադրանքներից, ներառյալ շոկոլադը, սուրճը, թեյը և զովացուցիչ ըմպելիքները, որ տեսնեք՝ արդյոք դա օգնում է:
  • Մտածեք օգտագործել ոտնաթաթի փաթաթան կամ թրթռացող (վիբրացիոն) բարձիկ. ոտնաթաթի փաթաթանը, որը հատուկ նախագծված է ԱՈՀ ունեցող մարդկանց համար, ճնշում է ոտնաթաթերի տակ և կարող է օգնել թեթևացնելու ձեր ախտանիշները: Դուք կարող եք նաև հանգստություն գտնել՝ օգտագործելով բարձիկ, որը թրթռում է ոտքերի հետևի մասում:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով