Գրադարան

Անհանգիստ ոտքերի համախտանիշ. ախտորոշում

Անհանգիստ ոտքերի համախտանիշ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը և կխնդրի նկարագրել ձեր ախտանիշները:

Անհանգիստ ոտքերի համախտանիշի (ԱՈՀ) ախտորոշումը հիմնված է հետևյալ չափորոշիչների վրա, որոնք հաստատվել են Անհանգիստ ոտքերի համախտանիշի միջազգային հետազոտական խմբի կողմից:

  • Դուք ունեք ոտքերը շարժելու ուժեղ, հաճախ անդիմադրելի ցանկություն, որը սովորաբար ուղեկցվում է տհաճ զգացողություններով։
  • Ձեր ախտանիշները սկսվում կամ վատանում են, երբ դուք հանգստանում եք, օրինակ՝ նստած կամ պառկած եք:
  • Ձեր ախտանշանները մասամբ կամ ժամանակավորապես թեթևանում են շարժվելիս, օրինակ՝ քայլելով կամ ձգվելով:
  • Ձեր ախտանիշներն ավելի ծանրանում են գիշերը:
  • Ախտանիշները չեն կարող բացատրվել միայն մեկ այլ առողջական կամ վարքաբանական վիճակով:

Ձեր բժիշկը կարող է անցկացնել ֆիզիկական և նյարդաբանական քննություն (զննում): Արյան թեստերը, հատկապես երկաթի անբավարարության համար, կարող են նշանակվել՝ ձեր ախտանիշների այլ հնարավոր պատճառները բացառելու համար:

Բացի այդ, ձեր բժիշկը կարող է ձեզ ուղղորդել քնի մասնագետի մոտ: Սա կարող է ներառել գիշերակաց և ուսումնասիրություն քնի կլինիկայում, եթե կասկածվում է քնի այլ խանգարում, ինչպիսին է քնի ապնոէն: Այնուամենայնիվ, ԱՈՀ-ի ախտորոշումը սովորաբար չի պահանջում քնի ուսումնասիրություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2021 վերանայվել է՝ 21-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով