Անհանգիստ ոտքերի համախտանիշ
17-04-2018
1 րոպե
Անհանգիստ կամ «պարող» ոտքերի համախտանիշը բավականին հաճախ հանդիպող վիճակ է, որը դժվարացում է քուն մտնելը։
Սա ավելի շուտ նյարդային համակարգի հիվանդություն է, որն անկողին մտնելիս կամ նստած վիճակում ոտքերում առաջացնում է անհարմարավետության կամ ծանրության տհաճ զգացողություններ և դրանք մեղմացնելու համար ոտքերը շարժելու և հարմար դիրք ընտրելու անհագ ցանկության, ինչն էլ խանգարում է քուն մտնելը։ Ընդ որում, այս նշաններն ուժեղանում են, երբ հանգիստ և անշարժ վիճակում եք, օրինակ՝ փորձում եք քուն մտնել, և մեղմանում են, երբ շարժում եք ձեր ոտքերը։
Անհանգիստ ոտքերի համախտանիշը, որը հայտնի է նաև որպես Ուիլիս-Էկբոմի հիվանդություն, կարող է սկսվել ցանկացած տարիքում: Տարիքի հետ հիվանդության ընթացքը սովորաբար վատթարանում է: Քնի քրոնիկ խանգարումը ազդում է ցերեկվա գործունեության վրա:
Անհանգիստ ոտքերի համախտանիշի պատճառները մինչև վերջ բացահայտված չեն, սակայն հայտնի է, որ կան հիվանդության զարգացմանը կամ ախտանիշների ծանրացմանը նպաստող տարբեր գործոններ և հիվանդություններ:
Սովորական ինքնօգնության միջոցները և ապրելակերպի փոփոխությունները կարող են մեղմացնել ախտանիշները: Դեղերը նույնպես անհանգիստ ոտքերի համախտանիշով մարդկանց կարող են օգնել: Բժիշկը նաև կարող է ձեզ ուղեգրել նյարդաբանի խորհրդատվություն, ով ավելի մանրամասն կհետազոտի ձեր վիճակի պատճառները և կառաջարկի գանգատները մեղմացնող բուժում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022