Վիրուսային վարակների մեծ մասի նման մանկական ռոզեոլան կամ վարդացանը պարզապես պետք է անցնի իր ընթացքը:
Երբ ջերմությունը կարգավորվի, ձեր երեխան, հավանաբար, շուտով իրեն լավ կզգա: Մանկական ռոզեոլայի ցանն անվնաս է և վերանում է 1-3 օրվա ընթացքում: Ցանի դեմ որևէ նրբաքսուք (կրեմ) կամ քսուք օգտագործելու կարիք չկա:
Տնային պայմաններում ձեր երեխայի ջերմությունը բուժելու համար բժիշկը կարող է առաջարկել այս խորհուրդները:
- Հանգիստ և անկողնային ռեժիմ. մինչև ջերմության կարգավորվելը թողեք ձեր երեխային անկողնում: Օգտագործեք թեթև հագուստ և բարակ վերմակ կամ ծածկոց:
- Առատ հեղուկներ. առաջարկեք ձեր երեխային խմել թափանցիկ հեղուկներ՝ ջրազրկումը կանխելու համար: Օրինակներից են ջուրը, կոճապղպեղի (իմբիրի) էլը, կիտրոն-լայմի հյութը, թափանցիկ արգանակը, էլեկտրոլիտային ռեհիդրատացման լուծույթները (Պեդիալիտ և այլն) և մարզական ըմպելիքները, ինչպիսիք են Գատոռեյդը կամ Փաուրրեյդը: Հեռացրեք գազի պղպջակները գազավորված ըմպելիքներից:
- Տենդի կանխարգելում. թույլ մի տվեք, որ ձեր մանկահասակ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանա: Երեխայի բժշկի ցուցումով կարող եք տալ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆեն (Մանկական Ադվիլ և այլն), բայց ոչ՝ Ասպիրին:
Անպայման տեղեկացրեք երեխայի բժշկին, եթե՝
- երեխան ունի ցնցումներ
- երեխան խիստ քնկոտ է և չի ցանկանում ջուր կամ հեղուկներ խմել
- երեխայի միզարձակությունը քչացած է
- երեխան ունի շնչարգելություն (հևոց):
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024