Մանկական ռոզեոլայի կամ վարդացանի կանխարգելման պատվաստանյութ չկա:
Դուք կարող եք պաշտպանել ուրիշներին՝ տանը պահելով ձեր ջերմող երեխային, քանի դեռ նրա ջերմության նորմալացումից չի անցել 24 ժամ: Դրանից հետո, նույնիսկ եթե առկա է ռոզեոլայի ցան, հիվանդությունը վարակիչ չէ:
Մարդկանց մեծամասնությունն արդեն դպրոցական տարիքում ունի ռոզեոլայի նկատմամբ հակամարմիններ, ինչը նրանց անընկալունակ է դարձնում երկրորդ անգամ վարակվելու նկատմամբ: Այնուամենայնիվ, եթե ընտանիքի անդամներից մեկը վարակված է վիրուսով, հոգ տարեք, որ ընտանիքի բոլոր անդամները հաճախ լվանում են ձեռքերը՝ կանխելու վիրուսի տարածումը այլ անձանց, ովքեր իմունիտիտ չունեն:
Իմացե՛ք ավելին ձեքերի լվացման հմտությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024