Մանկական ռոզեոլան կամ վարդացանը սովորաբար թեթև վարակային հիվանդություն է, սակայն կարող է բարդություններ առաջացնել:
Մանկահասակ երեխաների մոտ ցնցումներ
Երբեմն մանկական ռոզեոլայով հիվանդ երեխան ունենում է ցնցում, որի պատճառը հանկարծակի ջերմությունն է (տենդային կամ ֆեբրիլ ցնցում): Տենդային ցնցման ժամանակ ձեր երեխան կարող է կարճ ժամանակով կորցնել գիտակցությունը, վայր ընկնել և ձեռքերն ու ոտքերը մի քանի վայրկյանից մինչև րոպե անկառավարելի թափահարել:
Եթե ձեր երեխան ցնցում ունի, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Թեև իրենց վախեցնող բնույթին, այլ հիվանդություն չունեցող երեխաների մոտ ջերմային նոպաները կարճատև են և հազվադեպ են վնաս պատճառում:
Իմացե՛ք ավելին տենդային ցնցման մասին:
Թույլ իմունիտետով մարդկանց համար խնդիրներ
Մանկական ռոզեոլան ավելի մեծ մտահոգության տեղիք է տալիս թույլ իմունային համակարգ ունեցող անձանց մոտ: Օրինակ, դուք կարող եք ունենալ թույլ իմունային համակարգ, եթե վերջերս անցել եք ոսկրածուծի փոխպատվաստման միջամտություն կամ օգտագործում եք իմունային համակարգն ընկճող դեղամիջոցներ: Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ վիրուսների նկատմամբ ավելի թույլ դիմադրողականություն ունեն և հակված են ունենալ ավելի ծանր ընթացքով վարդացան կամ վարակի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը կամ էնցեֆալիտը: Էնցեֆալիտը գլխուղեղի բորբոքում է, որը կարող է ստանալ կյանքին սպառնացող ընթացք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024