Վարդագույն ռոզեոլայի կամ վարդացանի համար որևէ բուժում չկա:
Երեխաների մեծ մասը լավանում է ջերմության սկսվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Երեխայի բժշկի խորհրդով մտածեք ձեր նորածին կամ մանկահասակ երեխային տալ ջերմության և ցավերի դեմ սովորական դեղամիջոցներ՝ որպես Ասպիրինի ավելի անվտանգ այլընտրանք: Օրինակներից են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) և Իբուպրոֆենը (Մանկական Ադվիլ և այլն):
Զգույշ եղեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին տալիս: Չնայած Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից լավացող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ստանան: Դա պայմանավորված է նրանով, որ Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը նման երեխաների մոտ հանդիպող հազվադեպ, սակայն երբեմն կյանքին սպառնացող վիճակ է:
Ռոզեոլայի համար որևէ առնաձնահատուկ բուժում չկա: Որոշ բժիշկներ կարող են Գանցիկլովիր հակավիրուսային դեղամիջոց նշանակել այն մարդկանց, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024