Skip to content
Շիզոֆրենիա. բարդություններ
26-04-2021
1 րոպե

Չբուժված մնալու դեպքում շիզոֆրենիան կարող է առաջացնել ծանր խնդիրներ, որոնք ազդում են կյանքի բոլոր ոլորտների վրա:
Շիզոֆրենիայի պատճառած կամ հիվանդության հետ կապված բարդություններից են՝
- ինքնասպանություն (սուիցիդ), ինքնասպանության փորձ և ինքնասպանություն գործելու մտքեր
- տագնապային խանգարումներ և կպչուն-սևեռուն խանգարում
- դեպրեսիա
- ալկոհոլի և այլ թմրամիջոցների, այդ թվում՝ նիկոտինի չարաշահում
- աշխատելու կամ դպրոց հաճախելու անունակություն
- ֆինանսական խնդիրներ և օթևանի բացակայություն
- սոցիալական մեկուսացում
- առողջական խնդիրներ
- հազվադեպ՝ ագրեսիվ վարք:
Հոդվածը վերանայվել է՝ 26-04-2021